Հաճախ տրվող հարցեր

Գտե՛ք Ձեր հարցերի պատասխանները այստեղ

Հաճախ տրվող հարցեր

Օգտակար պատասխաններ

Արագ աջակցություն

.

Հաճախ տրվող հարցեր

Այստեղ կգտնեք Ձեր հարցերի պատասխանները

Մենք հավաքել ենք ամենահաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները՝ Ձեր համար։

Ծանոթացեք տեղեկատվությանը և արագ գտեք Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը։

Դասընթացները նախատեսված են բոլորի համար՝ անկախ մասնագիտությունից և տարիքից (14 տարեկանից բարձր)։ Հատուկ բժշկական կրթություն կամ նախնական գիտելիքներ չեն պահանջվում: Մենք սովորեցնում ենք ամեն ինչ զրոյից։

Այո՛, դասընթացի ավարտին և գործնական քննությունը հաջող հանձնելուց հետո մասնակիցներին տրվում է պաշտոնական վկայական, որը հաստատում է նրանց հմտությունները առաջին բուժօգնության ոլորտում։

Մենք առաջարկում ենք ուսուցման երկու հիմնական տարբերակ.
Հիբրիդային տարբերակ (Օնլայն + Առկա). 2 օր տեսական օնլայն դասընթաց և 1 օր գործնական առկա պարապմունք մեր կենտրոնում։
Ամբողջական առկա տարբերակ. Դասընթացն անցկացվում է ամբողջությամբ առկա ձևաչափով՝ մեր լսարաններում (տևողությունը՝ 2-3 օր):

Օնլայն տեսական փուլն անցկացվում է մեր հեռավար ուսուցման հարթակի միջոցով։ Գրանցվելուց հետո դուք ստանում եք անձնական մուտքի տվյալներ և մասնակցում ուղիղ եթերով դասախոսություններին, որտեղ կարող եք հարցեր ուղղել մասնագետին։

Ձեզ անհրաժեշտ է միայն կայուն ինտերնետ կապ և սարք (համակարգիչ, պլանշետ կամ սմարթֆոն)։ Խորհուրդ է տրվում միանալ տեսախցիկով և խոսափողով՝ ակտիվ քննարկումներին մասնակցելու համար։

Ընտրեք ձեզ հարմար դասընթացը և ձևաչափը:
Սեղմեք «Գրանցվել» կոճակը:
Լրացրեք ձեր տվյալները, և մեր մասնագետը կկապվի ձեզ հետ 24 ժամվա ընթացքում՝ մանրամասները հստակեցնելու համար:

Բոլոր օնլայն դասախոսությունները ձայնագրվում են և հասանելի են լինում ձեր անձնական էջում մինչև գործնական փուլի մեկնարկը։ Սակայն գործնական փուլին մասնակցելու համար տեսական նյութի յուրացումը պարտադիր է։

Վճարումը կարող եք կատարել առցանց (բանկային քարտով և Idram-ով)

Visited 18 times, 1 visit(s) today
Close