Ուշադրություն՝ – Մայիսի 1-ը ոչ աշխատանքային է
Ընդհանուր նկարագիր
Դասընթացը նվիրված է արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության հիմնական սկզբունքներին, տուժածի առաջնային գնահատմանը, կյանքի համար վտանգավոր վիճակների ճանաչմանը և արագ արձագանքման հմտությունների ձևավորմանը։
Ծրագիրը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական հատվածներ՝ արյունահոսությունների վերահսկում, շնչառական ուղիների անցանելիության ապահովում, այրվածքների և վնասվածքների դեպքում օգնություն, ինչպես նաև տրանսպորտային անշարժացում և տուժածի տեղափոխում։
Ընդհանուր ծանրաբեռնվածությունը՝ 9 դաս, մոտ 10 ակադեմիական ժամ (ընդմիջումները չհաշված)։
Դասընթացի նպատակները
- սովորեցնել գնահատել տուժածի վիճակը և արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում,
- ձևավորել առաջին բուժօգնության հիմնական գործնական հմտություններ,
- ուսուցանել արյունահոսությունների, շնչառական խանգարումների, այրվածքների, թունավորումների և վնասվածքների ժամանակ օգնության հաջորդականությունը,
- զարգացնել անվտանգ տեղափոխման, տարհանման և տրանսպորտային անշարժացման կարողությունները։
Սպասվող արդյունքները
- կողմնորոշվել արտակարգ իրավիճակում և գնահատել տուժածի վիճակը,
- ճանաչել կյանքին վտանգ սպառնացող հիմնական ախտանշանները,
- կատարել արյունահոսության ժամանակավոր դադարեցում,
- ապահովել շնչառական ուղիների անցանելիություն և իրականացնել նախնական վերակենդանացման քայլեր,
- կիրառել տրանսպորտային անշարժացում և կազմակերպել անվտանգ տեղափոխում։
2026թ.-ից կրկնողաբար, ք. Երևան, ՀՀ մարզեր և առցանց («Զում» հարթակ) «ՄԵԴՊՐՈՖ» ՍՊԸ • Թիրախային լսարան՝ ավագ և միջին բուժաշխատողներ • Մասնակիցների ակնկալվող թվաքանակ՝ մինչև 50 հոգի • մասնակիցներին շնորհել ՇՄԶ 6 տեսական և 6 գործնական տեսական կրեդիտ. դասավանդողներ Արմեն Գյուլբեկյանին՝ ՇՄԶ 6 տեսական և 6 գործնական կրեդիտ, Մարտուն Ավագյանին՝ ՇՄԶ 6 գործնական կրեդիտ • Կոնտակտ 033366088 – Մանրամասներ
Ուսումնական ծրագիր
- 1 Բաժին
- 9 Դասեր
- 12 ՇՄԶ
- Դասերի բաժանում9
- 1.1Ներածություն․ արտակարգ իրավիճակների ճանաչում1 ՇՄԶ
- 1.2Արյունահոսություններ1 ՇՄԶ
- 1.3Շոկ և շնչառական խանգարումներ1 ՇՄԶ
- 1.4Շնչառական ուղիների անցանելիություն1 ՇՄԶ
- 1.5Այրվածքներ, էլեկտրահարումներ, թունավորումներ1 ՇՄԶ
- 1.6Մասսայական տուժումներ և տեղափոխում1 ՇՄԶ
- 1.7Գործնական աշխատանք․ արյունահոսությունների վերահսկում2 ՇՄԶ
- 1.8Գործնական աշխատանք․ շնչուղիների վերականգնում և վերակենդանացում2 ՇՄԶ
- 1.9Գործնական աշխատանք․ կոտրվածքներ և տրանսպորտային անշարժացում2 ՇՄԶ
